Town Houses
Պրոյեկտ

Town Houses

TTown Houses համալիր՝ տեղակայված Սայաթ-Նովա գյուղում, Մասիս համայնքում, Մասիս քաղաքի անմիջական հարևանությամբ և ընդամենը 12,6 կմ հեռավորության վրա Երևանից։ Այս նախագիծը համադրում է քաղաքին մոտ լինելու հարմարավետությունը և առանձնատան հանգիստ միջավայրը։
Տները երկհարկանի են, ժամանակակից ճարտարապետությամբ և վիտրաժային պատուհաններով, որոնք ապահովում են առատ բնական լուսավորություն։
1-ին հարկը (60 քմ) ներառում է հարմարավետ հյուրասենյակ, նախամուտք, խոհանոց, ինչպես նաև լոգասենյակ և սանհանգույց։
2-րդ հարկը (60 քմ) նախատեսված է հանգստի համար և ունի 3 ննջասենյակ։
Յուրաքանչյուր տուն ունի սեփական 150 քմ բակ, որտեղ առկա է փոքրիկ լողավազան, ինչպես նաև հանգիստը կազմակերպելու անկյուն՝ ընտանեկան ժամանցի և բացօթյա հանգստի համար։
Այս Town Houses-ները իդեալական ընտրություն են նրանց համար, ովքեր փնտրում են ժամանակակից, հարմարավետ և հանգիստ բնակավայր՝ քաղաքին մոտ, բայց բնությանը հարազատ միջավայրում։

🏷️ projects_code՝ town_houses
← Բոլորը