Mia Residence
Պրոյեկտ

Mia Residence

Նորակառույց 15 հարկանի բազմաբնակարան համալիր նախագիծ, որը բաղկացած է երկու մասնաշենքից և նախագծված է ժամանակակից քաղաքաշինական բարձր չափանիշներին համապատասխան։ Համալիրը ներառում է ընդհանուր 210 բնակարան, ինչպես նաև կոմերցիոն տարածքներ՝ բնակիչների և այցելուների հարմարավետ սպասարկման համար։
Շենքի -1, -2 և -3 հարկերում նախատեսված է ընդարձակ պարկինգ, իսկ համալիրի 1–5 հարկերը կգործեն որպես մոլ, ապահովելով առևտրային և ժամանցային լայն հնարավորություններ անմիջապես համալիրի տարածքում։ Համալիրը գտնվում է հյուսիս–հարավ մայրուղու հարևանությամբ, ինչպես նաև MIA TOWN նորակառույց համալիրի անմիջական հարևանությամբ, ինչը ապահովում է շահավետ տեղակայում և զարգացած ենթակառուցվածքներ։
Բնակարաններից բացվում են բացառիկ տեսարաններ բոլոր ուղղություններով՝
հյուսիսից՝ դեպի Արագած սար,
հարավից՝ դեպի Արարատ սար,
արևմուտքից՝ դեպի Զվարթնոց օդանավակայան,
արևելքից՝ դեպի Երևանյան լիճ և քաղաքային համայնապատկեր։
Համալիրում նախատեսված են բնակիչների հարմարավետ ու անվտանգ կյանքի համար անհրաժեշտ բոլոր պայմանները՝ ժամանակակից խաղահրապարակ, 1640 քմ կանաչապատ հանգստյան գոտի, ինչպես նաև 24-ժամյա անվտանգության ծառայություն։
Նախագծի բոլոր բնակարանները կունենան վիտրաժային պատուհաններ, որոնք կապահովեն առատ բնական լուսավորություն և բաց, ընդգծված տեսարաններ։ Այս նախագիծը իդեալական համադրություն է ժամանակակից ճարտարապետության, կոմֆորտի և շահավետ տեղակայման միջև՝ թե՛ բնակվելու, թե՛ ներդրման համար։

🏷️ projects_code՝ mia_residence
← Բոլորը