Mia Town
Նորակառույց բազմաբնակարան համալիր նախագիծ, որը բաղկացած է երեք մասնաշենքից՝ նախագծված ժամանակակից քաղաքաշինական լուծումներով։ Համալիրը ներառում է ընդհանուր 195 բնակարան, ինչպես նաև կոմերցիոն տարածքներ, նախատեսված ծառայությունների և բիզնեսի համար։
Շենքերի -1 և -2 հարկերում տեղակայված է 152 ավտոկայանատեղիով պարկինգ, որը ապահովում է հարմար և անվտանգ կայանում։ Համալիրը գտնվում է հյուսիս–հարավ մայրուղու հարևանությամբ, ինչը երաշխավորում է արագ և հեշտ տրանսպորտային հասանելիություն։
Բնակարանները առանձնանում են բաց և բազմակողմանի տեսարաններով՝
հյուսիսից՝ դեպի Արագած սար,
հարավից՝ դեպի Արարատ սար,
արևմուտքից՝ դեպի Զվարթնոց օդանավակայան,
արևելքից՝ դեպի Երևանյան լիճ և քաղաքային համայնապատկեր։
Համալիրում նախատեսված են բնակիչների հարմարավետ կյանքի համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները՝ մանկապարտեզ, կլինիկա, ժամանակակից խաղահրապարակ, ինչպես նաև 1640 քմ կանաչապատ հանգստյան գոտի։ Անվտանգությունն ապահովվելու է 24-ժամյա անվտանգության ծառայության կողմից։
Նախագծի բնակարանները կունենան վիտրաժային պատուհաններ, որոնք կապահովեն առատ բնական լուսավորություն և առավել ընդգծված տեսարաններ։
Այս նախագիծը համադրում է հարմարավետ բնակելի միջավայրը, ժամանակակից ճարտարապետությունը և շահավետ տեղակայումը՝ դառնալով գրավիչ ընտրություն թե՛ բնակվելու, թե՛ ներդրման համար։